Իսկապես բնությամբ հիմար էին բոլոր այն մարդիկ, որ աստվածգիտություն չունեին և անկարող էին տեսանելի բարի բաներից գիտենալ, թե որն է Գոյը, և ոչ էլ նայելով գործերին՝ ճանաչեցին նրանց Ճարտարապետին։
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսիո պատրիարք Կիրիլն այսօր ուղերձներ է հղել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդին և Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ, շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին։
1913-ի մարտին Սադհուն կրկին շարունակեց քարոզչությունը` նախ անցնելով իր հարազատ վայրերով։ Բայց հասկանալով, որ մարգարեն իր հայրենիքում տեղ չունի, զգաց, որ Աստված իրեն այլ նպատակների համար էր նախապատրաստել։
Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում ապրիլի 4-ին` ժամը 18:00-ին, միասնական աղոթք կհղվի առ Աստված՝ նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայրենիքի և հայրենյաց պաշտպան զինվորների համար:
Տեղեկանալով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում բախումների մասին՝ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա.-ն հեռախոսազրույց է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ ու հայտնել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության և իր զորակցությունը Ղարաբաղի բանակին. ասված է կաթողիկոսության հաղորդագրության մեջ:
Ապրիլի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես է եկել հայտարարությամբ ապրիլի 1-ից 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի սահմանի երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների առնչությամբ:
Ամեն անգամ, երբ աղմուկ է բարձրանում եկեղեցական կյանքում կատարված որևէ սոսկալի երևույթի վերաբերյալ, մարդկանց մի ստվար զանգված (ինչ-որ առումով արդարացիորեն) բողոքում է, ընդվզում Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու դեմ:
Մի քանի օր առաջ` մարտի 27-ին, սուրբ Զատիկը՝ Տիրոջ հարությունը, տոնեցինք ազգովին։ Դրանից երեք օր առաջ էլ երեսուներեքամյա Հիսուսի խաչելության օրը հիշեցինք:
Օրեր առաջ Հայաստան ներմուծվեց Ադրբեջանից ուղարկված բենզինի առաջին խմբաքանակը: Ընդ որում, հայտարարվեց, որ ներմուծվել է բարձրակարգ՝ АИ95 տեսակի բենզին:
Անդրադառնանք այս տնտեսական ակցիային առանց աշխարհաքաղաքական չափման՝ չոր թվերով ու փաստերով:
Ադրբեջանում գործում է դեռևս 1976-ին շահագործման հանձնված Բաքվի Հ. Ալիևի անվան նավթավերամշակման գործարանը, որը պարբերաբար, գրեթե երկու տարին մեկ անգամ, կանգնեցվում է վերանորոգման նպատակով...